ԵԽԽՎ-ն պատրաստվում է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում կազմակերպության կառույցների շրջանակներում: Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ագրամունտը նշել է, որ խոսքը ԵԽԽՎ Քարտուղարության, Վենետիկի հանձնաժողովի և մյուսների հետ համագործակցության մասին է:
ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ Բաքվում նա ինքը պատրաստվում է քննարկել հետագա համագործակցության հարցերը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարության հետ:
Ընդհանուր առմամբ, նախագահը նշել է, որ ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, բայց կան հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն:
Կարդացեք նաև
ԵԽԽՎ նախագահը Ադրբեջան է ժամանել այս գիշեր: Բաքվում նախատեսված է հանդիպում Մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ինչպես նաև բարձր մակարդակով մի շարք այլ հանդիպումներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ