Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը՝ ընտրական օրենսգրքի մասին. «Թո՛ղ լինի բաց, թափանցիկ»

Փետրվար 29,2016 18:02

«Սա պետք է լինի բաց գործընթաց»,- փետրվարի 29-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրական օրենսգրքին, ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա նկատեց, որ խոսվում է մի փաստաթղթի մասին, որին ծանոթ չեն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընտրական օրենսգրքի նախագիծը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, Հովհաննես Մարգարյանն ասաց, որ այդ գործելաոճն անընդունելի է. «Պետք է ի սկզբանե դա լինի հրապարակային: Գիտեք, խոսում ես մի կարեւոր գործընթացի մասին, մի փաստաթղթի մասին, որին չես կարող ո՛չ գնահատական տալ, ո՛չ առաջարկություն ներկայացնել, որովհետեւ դրան ծանոթ չես, չի քննարկվել: Եվ շատերը «եթե, ապա»-ով են խոսում, մի մասն ասում է՝ արդեն ուղարկել ենք, սպասում ենք գա, նոր քննարկման առարկա դարձնենք: Բնական է, մի քանի անգամ էլ Սահմանադրությունն ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության, եւ տեսանք դիրքորոշումները»:

Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ չի ցանկանում, որ ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը նմանվի Սահմանադրությանը. «Թո՛ղ լինի բաց, թափանցիկ, որպեսզի մենք կարողանանք մեր մոտեցումները եւ տեսակետները արտահայտենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29