Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ ընտրական օրենսգրքի մասին. «Պետք է շատ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել»

Փետրվար 29,2016 17:11

«Ռեալ այս պահին դժվարանում եմ որեւէ բան ասել, քանի դեռ նախագիծը հանրայնացված չէ, Ազգային ժողով չի մտել»,- փետրվարի 29-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրական օրենսգրքին, ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ կարող է խոսել ընտրական օրենսգրքի մասին, երբ առաջարկությունները լինեն ձեռքին: Ռուբեն Հակոբյանը հավելեց, որ ինքն էլ ունի առաջարկություններ, եւ դեռ 1996 թվականին Ազգային ժողովում ներկայացրել է մի նախագիծ, որտեղ համապետական վարկանիշային համամասնական ընտրակարգն էր դրված. «Իհարկե՛, պետք է շատ պրոֆեսիոնալ, մասնագիտական մոտեցում ցուցաբերել, որ այս ընտրական օրենսգիրքը, որը կարեւորագույնն է լինելու այս նստաշրջանի համար, որ ունենանք այնպիսի օրենսգիրք, որը կարող է ապահովել իրական ձայներով խորհրդարան ձեւավորելու գործընթացը»:

Խոսելով այն հանգամանքի մասին, որ առանց Ազգային ժողովի քննարկման՝ նախագիծը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ ձեւաչափով է ուղարկված, բայց կարծում է, որ նաեւ վերջնական տեսքով ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29