Ավելի բարեկարգ Երևանը գործողություններ են, եթե ուզում եք փոփոխություններ, եթե ուզում եք ավելացնել կանաչ տարածքները, կատարեք համապատասխան քայլեր: Այսօր Երեւանի քաղաքապետին հորդորեցին մի քանի երիտասարդ Civil voice ՀԿ-ից: Նրանք, ի նշան բողոքի, Օպերայի մերձակայքում տեղի ունեցած ապօրինի ծառահատման ակցիա անցկացրին:
ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը երկու օր առաջ Օպերայի հարակից տարածքում տեղի ունեցած ծառահատումն ապօրինի է համարում.
«Այս ամենը տեղի է ունենում պետական մարմինների անտարբերության եւ թողտվության հետեւանքով: Մենք ունենալու ենք կանաչից զուրկ Երեւան, այս երկիրը տանում են անապատացման»:
Կարդացեք նաև
Քաղաքապետարանի արձագանքը ծառահատումներին՝ Բաբկեն Հարությունյանին հիշեցել են PR հիշեցնող իմիտացիոն հաղորդագրություն. «Այն պարագայում, երբ նույն քաղաքապետարանը մասնավորին թույլ էր տվել որոշակի գործողություններ իրականացնել: Փոխարենը քաղաքապետարանը բարի գտնվեր ու համապատասխան բացատրություն տար, թե դա ինչ թույլտվություն է, սահմանափակվեցին հերթական PR մամլո հաղորդագրությամբ… սիրուն չէ, սա Երեւանն է, հիշեցնեմ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է»:
Բաբկեն Հարությունյանը նաեւ «սպառնաց» քաղաքապետարանին՝ եթե իրենց բարձրաձայնած խնդրին համարժեք պատասխան չստանան, մոտ ժամանակներս համապատասխան գրությամբ քաղաքապետարանից կպարզեն՝ օրինախախտներն ինչպես են պատժվել ապօրինի ծառահատումների համար, հատած ծառերի փոխարեն նոր ծառեր տնկե՞լ են, թե ոչ, ինչից հետո կդիմեն համապատասխան քայլերի:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ