Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակագործ. «Թամանյանի թոռը համակրանք չունի Նարեկ Սարգսյանի նկատմամբ»

Փետրվար 29,2016 16:38

Ալեքսանդր Թամանյանի լոնդոնաբնակ թոռ Գագիկ Թամանյանը, օրերս ահազանգ էր հնչեցրել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան ինստիտուտը՝ Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի հետ միավորելու առիթով, նաեւ կարծիք հայտնել, որ այդ միավորումը կնպաստի թամանյանական թանգարանի փակմանը:

Ինչ վերաբերում է թանգարան-ինստիտուտի տնօրեն կրտսեր Ալեքսանդր Թամանյանին, նա էլ ասել էր, թե այդ բաց նամակի մասին տեղեկացել է մամուլից:

Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը խոսելով աղմուկ հանած հարցի վերաբերյալ՝ նշեց. «Ես հիմա թանգարանում եմ եւ այստեղից եմ հայտնում տեղեկատվությունը: Այո՛, հրաման է եղել միացնելու, եւ դրանում վտանգավոր բան չկա, պարզապես Թամանյանի թոռը, որ Անգլիայում է ապրում, երեւի համակրանք չունի Նարեկ Սարգսյանի նկատմամբ, եւ գուցե չի ուզում, որ իր պապի անվան հետ կապվի ուրիշ թանգարան: Այսինքն` նա ցանկանում է, որ Թամանյանն առանձին մնա, իսկ մյուս թոռն էլ, որ այստեղ է՝ համաձայն է միավորմանը: Ի դեպ, այս երկու թանգարանները, որ միացնում են, Թամանյանի անունով էլ մնալու են, ինչո՞ւ են մարդիկ իրար խառնվել: Եթե Թամանյանի անունը ջնջվեր, թող էդ ժամանակ աղմուկ հանեն: Միավորման դեպքում ամեն ինչ ավելի լավ է լինելու, հաստիքներն են ավելանալու, տարածքն է մեծանալու: Եվ ո՞վ է խանգարում, որ իր պապի անունը կրող թանգարանը գիտական հարցեր լուծի»: Նա նաեւ հավելեց, որ 2003-ին, երբ Թամանյանի մասին գիրք էր գրվում, հատորի ողջ գումարը հայթայթել է Նարեկ Սարգսյանը, որին հիմա Թամանյանի անունը ջնջելու համար մեղադրում են:

Հավելենք, որ քաղաքաշինության նախարարությունից եւս արձագանքել էին  խնդրին, ասելով, որ ոմանք «զրպարտչական ծրագրի իրականացմամբ փորձում են թյուրիմացության մեջ գցել մի կողմից Թամանյանի լոնդոնաբնակ թոռանը, որը երբեք չի եղել Թամանյանի թանգարան-ինստիտուտում, մյուս կողմից՝ ապակողմնորոշել խնդրո առարկա թանգարանի բազում պրոբլեմներին անտեղյակ հանրությանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Ն< Սարգսեանը թիւ մէկ յանձաւորն է սիրուն քաղաքը փճացնելուն համար

  2. Սվետլանա Մարգարյան says:

    Իսկ Նապոլեոն (ի՞նչ Նարեկ) Սարգսյանն ատելով ատում է Թամանյանին ու նրա ժառանգությունը, դրա համար էլ այսպես սիստեմատիկորեն ոչնչացնում է նրա ժառանգությունը, հիմա էլ՝ տուն-թանգարանը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29