Լրահոս
Օրվա լրահոսը

Գարունը զարթոնքից բացի բերում է նաեւ առողջական խնդիրներ (Տեսանյութ)

Փետրվար 29,2016 15:47

Գարունը զարթոնքից բացի իր հետ բերում է նաեւ առողջական խնդիրներ: Մթնոլորտային փոփոխությունների, ձմռանից հետո դիմադրողականության անկման, ֆիզիկական թերակտիվության պատճառով գարնանն ավելանում են սրտանոթային խնդիրները: Այսօր «Զարկերակ» ակումբում ասաց սրտաբան Մարինա Օրդյանը:
Ասուլիսին ներկա Սամսոն Խաչատրյանը վստահեցրեց, որ գարնանը բարձրանում է ռիսկը ուղեղանոթային հիվանդությունների, ինչն էլ կարող է բերել կաթվածների:

«Մթնոլորտային պայմանները, օրվա լուսավորության փոփոխությունը, տատանվող եղանակը, գարնանը հաճախակի հանդիպող ամպամած եղանակը, մարդկանց վրա բացասաբար են ազդում, ուստի մենք պետք է հաճախ լինենք բնության գրկում, ոչ թե փակ տարածքներում: Պատահական չէ, որ այս եղանակներին հաճախակիանում են ինքնասպանության դեպքերը»:

Aravot.am-ի այն հարցին, թե այլ գործոններ չկա՞ն եւ միայն եղանա՞կն է սթրեսների, հիվանդությունների պատճառը, սոցիալ-տնտեսական վիճակը որքանո՞վ է անդրադառնում մարդկանց առողջության վրա, բժիշկ Օրդյանն ասաց, որ թեեւ սրտանոթային խնդիրները տարածված են ամբողջ աշխարհում, բայց հաստատված է, որ այն երկրները, որոնք ունեն բարձր եկամուտ եւ այն երկրները, որոնք ունեն միջին եկամուտ, հիվանդացության եւ մահացության միջեւ զգալի տարբերություն կա. «Սրտանոթային հիվանդությունների եւ մահացությունների 80 տոկոսն ընկնում է այն երկրների վրա, որոնք տարեկան ունեն ցածր եւ միջին եկամուտ եւ ցավոք սրտի Հայաստանն այդ երկրների թվում է»:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ բժշկուհու, մեզ մոտ էլ առավել տարածվածը սրտի իշեմիկ ու զարկերակային գերճնշման հիվանդություններն են:

Բժիշկները խորհուրդ տվեցին զերծ մնալ ինքնաբուժումից եւ ոչ թե հարեւանի կամ բարեկամի խորհրդին հետեւել, այլ, գանգատներ ունենալու դեպքում այցելել բժշկի, քանի որ սրտանոթային համակարգի հիվանդությունները խորանալու հակում ունեն, եթե ժամանակին չկանխարգելեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29