Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, որում վերջինս քրդական կուսակցության մասին ասել էր, թե «այն ժամանակվա հայկական «հրոսակախմբերի» նման համագործակցում է ռուսների հետ»:
Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի` Դեմիրթաշը Թուրքիայի Բաթման քաղաքում կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է. «Փաստորեն երբ ասում են, թե մենք ռուսների հետ համագործակցած հայերի նման ենք, դրանով ուզում են ասել. «Այն, ինչ 1915-ին արեցինք հայերի հետ, կանենք նաև ձեզ հետ»: Դա կոտորածի ու մահվան քաղաքականությունը մատնանշելուց բացի` ոչինչ չի նշանակում: Գալիս է Բինգյոլ ու կոտորածներով սպառնում: Բայց դե մենք վստահ ենք մեր միասնականության վրա:
Պատկերացնու՞մ ես Դավութօղլու, մենք պատմությունից դասեր չենք քաղել: Քո պատմած ստերից կազմված պատմությունը մենք իրական անցյալից ենք ձևավորել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում