Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի հարցում ՀԱԿ-ը «ամբիցիոզ» չէ եւ պատրաստ է համագործակցել ՕԵԿ-ի հետ

Փետրվար 29,2016 14:49

«Հայ Ազգային Կոնգրեսն այն ուժն է, որն ինքնաբավ է: Մենք ինքներս ենք որոշում ում հետ աջակցություն փնտրել, կոնսոլիդացիա իրականացնել եւ ինչ կերպ: Դառը փորձ ունենք էլի, որ շատ համագործակցությունը չէ, որ միշտ լավ է»,- այս մասին, անդրադառնալով միավորվելու «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկին, «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ համագործակցության լայն եզրեր են փնտրում նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների հետ կապված. «Մենք շատ բաց եւ ոչ ամբիցիոզ ենք այս հարցում: Մեզ ամենեւին պետք չէ ասել, որ դա մենք ենք արել: Փորձում ենք Ընտրական օրենսգրքի մի պլատֆորմ ստեղծել եւ ԲՀԿ-ի, եւ ՕԵԿ-ի, եւ «Ժառանգության», եւ բոլոր անկախ պատգամավորների հետ: Խնդիրը լավ օրենքի նախագիծ ունենալն է»:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այս հարցում իրենք ՕԵԿ-ի հետ խնդիր չունեն. «Իրենք էլ են համաձայն օրենքի լավ նախագիծ ունենալու հետ եւ մեր առաջարկներն իրենց համար լիովին ընդունելի են: Իսկ քաղաքական առումով դեռեւս համարում է, որ շուտ է այդ կարգի նախընտրական բլոկների մասին խոսել: Մենք 100%-ով վստահելի գործընկերներ ենք ընտրելու: Քաղաքական հարցերում ավելի բծախնդիր ենք լինելու»:

ՀԱԿ խմբակցության քարտուղարը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված իրենց կարծիքներն իշխանությունները հաշվի կառնեն, եթե ժողովուրդը փողոց դուրս գա. «Եթե ոչ, իհարկե հաշվի չի առնի»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29