Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Իշխանությունները գնում են մարտի 1-ը մոռացության տալու ճանապարհով

Փետրվար 29,2016 14:15

«Արդեն 3-րդ տարին է, ՄԱԿ-ը Հայաստանի կառավարությունից հարցնում է, թե ինչ են արել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների առողջապահական, հոգեբանական, ֆինանսական փոխհատուցման համար եւ ինչպիսի պատիժներ են ստացել մարտի 1-ի կատարողներն ու կազմակերպիչները»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ արդեն 3 տարի է Հայաստանի կառավարությունը պատշաճ պատասխան չի տալիս Մարդու իրավունքների հանձնաժողովի այս հարցերին. «Էդուարդ Նալբանդյանն ինձ մեկ տարի առաջ ասաց, որ դա շատ բարդ է, քանի որ տարբեր գերատեսչություններից պետք է պատասխաններ ստանանք: Այդ պատճառով էլ պատասխանները տրված չեն, կամ տրված են թերի»:

Նա նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել մարտի 1-ի գործը եւ այն հասել է կոմունիկացիաների փուլ. «Նոյեմբերին ՄԻԵԴ-ը դիմել է Հայաստանի կառավարությանը, պատասխանելու գործի հետ կապված հարցերին: Պատասխանելու փոխարեն Հայաստանի իշխանությունները 3 ամիս ժամանակ են խնդրել, պետք է դեկտեմբերին պատասխանեին: Այնպես են արել, որ այդ ժամանակը գա մարտի 1-ն անցնի»:

Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե ինչ է արվել այս 8 տարիների ընթացքում, որ պարզ հարցերին հնարավոր չէ պատասխանել ու կառավարությունը խնդրել է 3 ամիս երկարացնել ժամկետը: «Այդ գործով բացարձակ առաջընթաց չկա: Ակնհայտ է, որ իշխանությունները գնում են ծածկելու, հետաձգելու, մոռացության տալու ճանապարհով»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29