Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանն Արմեն Ռուստամյանի հայտարարությունն անլուրջ եւ անպատասխանատու որակեց

Փետրվար 29,2016 14:04

Օրերս Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա եւ չի եղել, բացի իրենցից: Խոսելով Վարդգես Գասպարիի դեպքի մասին՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդում չափորոշիչներ կան, դա պետք է գնահատեն անաչառ մասնագետները, ոչ թե քաղաքական գնահատականներ տան ու եթե այդ չափանիշներին համապատասխանի, քաղբանտարկյալ կհամարվի:

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այս հայտարարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այն որակեց անլուրջ եւ անպատասխանատու. «Առնվազն 145 հոգի քաղբանտարկյալներ մենք մարտի 1-ից հետո ունեցանք, որոնց գործերի մի մասը Եվրոպական դատարանում է, մի մասն էլ ընթացքի մեջ է»:

Արամ Մանուկյանը վստահ է, որ առաջիկա տարիներին շատ լուրջ պատասխաններ կլինեն ՄԻԵԴ-ից այս գործերով. «Հայտարարությունն ազնիվ չէ, մեղմ ասած: Ազնիվ չէ բոլոր այն քաղբանտարկյալների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ անցկացրեցին բանտերում»:

Նա նշեց, որ այդպիսի հայտարարությունն ազնիվ չէ նաեւ այն մարդկանց նկատմամբ, որոնք այսօր բանտում են. «Գեւորգ Սաֆարյան, Շանթ Հարությունյան, Վարդգես Գասպարի, Հայկ Կյուրեղյան, ազնիվ չէ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Г Манукян , поверьте, сегодня рейтинг АРФД достаточно высок! Лично Вас и Багратяна я бы хотел увидеть в следующем парламенте, но боюсь, что АНК не пройдет.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29