Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանն Արման Թաթոյանին հնարավորությո՞ւն է տվել

Փետրվար 29,2016 13:19

«Որեւէ մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում դեռեւս միանշանակ չի ասել, որ կան քաղբանտարկյալներ: Բոլորը խուսափողական պատասխաններ են տվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը:

Պարոն Արզումանյանը, հիշեցնենք, խորհդարանում «կողմ» քվեարկեց մարդու իրավունքների պաշտպանի` քաղաքական մեծամասնության ներկայացրած թեկնածուին` Արման Թաթոյանին, մինչդեռ, վերջինս, ի հեճուկս տարբեր ընդդիմադիր պատգամավորների հարցերի, այդպես էլ չասաց, որ Հայաստանում մարդիկ հալածվել են իրենց քաղաքական հայացքների համար:

Մինչդեռ ԵԽԽՎ-ն իր 1609, 1620 բանաձեւերում, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, Ագոյի խումբը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այդ առիթով հստակ ամրագրումներ են արել:

Այս ամենի ֆոնին նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի «կողմ» դիրքորոշումը Արման Թաթոյանի թեկնածությանը միանշանակ չընկալվեց:

«Ինքն իր պատասխանում ասաց, որ պետք է գործերի բոլոր հանգամանքներին ծանոթանա, որից հետո կկարողանա գնահատականներ տալ: Դա արդեն մամուլի գործն է. հետեւեք, որ ծանոթանա եւ գնահատականներ տա»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Մենք դա իր հետ մանրամասն քննարկել ենք, մարտի 1-ի բոլոր գործերով, կառավարության պատասխաններն ուղարկվել են ՄԻԵԴ, մինչեւ իր`Հայաստանի ներկայացուցչի տեղակալի պաշտոնը ստանձնելը: Որեւէ մասնակցություն մարտի 1-ի գործերով ինքը չի ունեցել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29