Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու փաստաբաններ Դավիթ Գյուրջյանն ու Տիգրան Եգորյանը քիչ առաջ բոյկոտեցին դատական նիստը: Նրանք լքեցին Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենց պաշտպանյալի գործով ընթացող դատական նիստերի դահլիճը՝ պարզաբանելով, որ առանց իրենց պաշտպանյալի մասնակցության չեն կարող մասնակցել դատական նիստին:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Եգորյանի վարքագծի վերաբերյալ որոշում ընդունելու:
«Կամ ապահովեք մեր պաշտպանյալի վերադարձը դատարան կամ հեռանում ենք»,- դատարանին նախազգուշացրին փաստաբաններն ու հեռացան՝ հայտնելով, որ իրենց բացակայությամբ կատարված բոլոր գործողությունները կընկալվեն որպես դատավարական մասնակիցների նկատմամբ կողմնապահություն:
«Նման պայմաներում դատարանը ձեր նկատմամբ դատական սանկցիա կկիրառի, Փաստաբանների պալատի նախագահին՝ ձեր նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով դիմում կներկայացնի»,- հայտնեց դատարանը, բայց փաստաբանները հեռացան:
Կարդացեք նաև
Դատարանը դա որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:
Դատարանի որոշումը կհրապարակվի քիչ անց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ