Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հեռացվեց դատական նիստերի դահլիճից ոչ պատշաճ դիրք դատարանում զբաղեցնելու համար:
Ի նշան բողոքի դատական նիստի ընթացքում իր խոսքի ազատությունը սահմանափակելու` Գասպարին պառկեց նիստերի դահլիճում, ու նախազգուշական սանկցիաներ ստանալուց հետո վեր չկենալով՝ հեռացվեց դահլիճից:
Այս պահին Գասպարին պառկած է դատարանի միջանցքում: Դատարանն այսօր նախ ընդհատեց Գասպարու հայտարարությունը՝ ասելով, որ այն մեղադրանքին չի առնչվում ու ըստ էության չէ, ապա երեսուն վայրկյան տրամադրեց միջնորդություն անելու համար: Փաստաբան Եգորյանը տրամադրված երեսուն վայրկյանը համարեց ծաղր արդարադատության նկատմամբ, առարկեց:
Հիշեցնենք, որ այսօր քննվող գործը վերաբերում է քրեական այն գործին, որով Գասպարին մեղադրվում է դատական նիստերից մեկի ժամանակ դատարանի ու ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելու մեջ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ