Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի անդամ երկրների կանանց խորհրդի նիստին

Փետրվար 29,2016 11:46

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը փետրվարի 24-26-ը Մարոկկոյում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանանց խորհրդի հերթական նիստին: Կին խորհրդարանականները քննարկել են համաշխարհային նոր զարգացումների եւ մարտահրավերների պայմաններում կանանց դերին եւ մասնակցությանը վերաբերող հարցեր: Զեկուցողները միակարծիք են եղել, որ ֆրանկոֆոն կանայք ավելի ակտիվ եւ նախաձեռնող պիտի լինեն իրենց երկրներում երկրի կառավարման, օրենսդիր մարմիններում աշխատանքի եւ այլ հարցերում: Փորձագետները ներկայացրել են տարբեր երկրներում կանանց իրավունքների մասին իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Նշվել է, որ շատ երկրներում կանայք զրկված են տարրական իրավունքներից, օրինակ՝ իրենց ազգությունը չեն կարող նշել, դա պիտի որոշի ամուսինը. այսպես է շուրջ 10 երկրում, իսկ շուրջ 31 երկրում կինն իրավունք չունի ստորագրել որեւէ փաստաթուղթ, դա բացառապես տղամարդկանց է վերապահված:

Մարգարիտ Եսայանն իր ելույթում ներկայացրել է կնոջ դերը մեր երկրի կառավարման գործընթացում: Նա խորհրդարանականներին իրազեկել է, որ ՀՀ խորհրդարանում 13 կին պատգամավոր կա, իսկ կառավարությունում՝ 3 կին նախարար: Տիկին Եսայանն իր գործընկերներին ներկայացրել է հայկական ընտանիքի կազմավորման եւ զարգացման մոդելը եւ պատասխանել է բազմաթիվ հարցերի:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29