«Ազատություն» TV-ի «Ծպտյալ կյանք» վավերագրական ֆիլմն անցել է Նյու Յորքի հեղինակավոր փառատոնի եզրափակիչ փուլ: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը «Առավոտի» հետ զրույցում դա հայ լրագրության նվաճումն է համարում, քանի որ փառատոնին մասնակցել են աշխարհի 50 երկրներից ամենահզոր հեռուստաալիքներ ու հեռուստակայաններ՝ 300-ից ավելի ֆիլմերով: Նրանց թվում են՝ CNN-ը, RUSSIA TODAY-ը, BBC-ն: Մարտ ամսին պարզ կդառնա, թե ի՞նչ մրցանակ կշնորհվի Ցեղասպանության արդյունքում հարկադրաբար հավատքն ու ազգությունը փոխած հայ ընտանիքների մասին պատմող «Ծպտյալ կյանքին»:
Հրայր Թամրազյանն իր թիմի հետ բծախնդրորեն աշխատել է 50 ժամ նկարված նյութը ֆիլմ դարձնելու վրա, իսկ ասելիքը յուրօրինակ ձեւով լրացնող երաժշտությունն անձամբ է ընտրել: Ասում է՝ ֆիլմ նկարելը բանաստեղծության նման մի բան է, ու դժվար է նրա ծնունդը: Իմիջիայլոց, «Ծպտյալ կյանքը» բարձր է գնահատել եւ իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել նաեւ թուրք ճանաչված պատմաբան Թաներ Աքչամը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
27.02.2016