Այսօր` փետրվարի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 19 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վերակենդանացման բաժանմունքում բժիշկները անում են ամեն հնարավորը` նրա կյանքը փրկելու համար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում