Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական ասոցիացիան շուտով տոնելու է իր 5-ամյակը

Փետրվար 29,2016 13:00

«Ավետիս» ասոցիացիան ստեղծվել է 2011թ.-ին, Շվեյցարիայում բնակվող մեր հայրենակցուհի, օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանի նախաձեռնությամբ: «Ավետիս»-ի նպատակն է տարածել հայ մշակույթը, ներկայացնել հայ երաժիշտ արվեստագետներին` Եվրոպայում: Ասոցիացիայի կողմից վերջերս հիմնվել է նաեւ «Ավետիս» փառատոնային նվագախումբը, որը կազմված է լինելու շվեյցարացի եւ շվեյցարաբնակ հայ երաժիշտներից եւ դիրիժորներից:

Նվագախումբը լինելու է փոփոխվող` կամերայինից մինչեւ մեծ սիմֆոնիկ կազմ, իսկ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավարն է լինելու հանրաճանաչ ջութակահար եւ դիրիժոր Սերգեյ Օվստրովսկին։

«Ավետիս»-ի ուշադրության կենտրոնում լինելու են մասնավորապես հայ դիրիժորները, որոնք հաճախ կհրավիրվեն ղեկավարելու այս նվագախումբը։ «Ավետիս» փառատոնային նվագախումբը իր առաջին ելույթն ունենալու է այս տարվա մարտի 6-ին, Ժնեւի հեղինակավոր «Վիկտորիա Հոլլ» համերգասրահում` «ՎԻՎԱ Կալլաս» համերգով:
Համերգին հնչելու են օպերային ստեղծագործություններ՝ աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասի երգացանկից: Համերգին, որպես մենակատար հանդես է գալու Maria Callas GRAND PRIX-ի մրցանակակիր Վարդուհի Խաչատրյանը, իսկ որպես դիրիժոր Իսրայելից հրավիրված` հանրաճանաչ երաժիշտ Վագ Պապյանը: Նվագախմբի հետագա ծրագրերում է նաեւ հայ նվագախմբային ստեղծագործությունների տարածումը Եվրոպայում։ Վարդուհի Խաչատրյանը, չբացելով փակագծերը, նշեց, որ այս տարի «Ավետիս»-ի 5-ամյա տարեդարձն անակնկալներով լեցուն է լինելու։

 

«Առավոտ» օրաթերթ
27.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29