Հարկերը չվճարելու գործի շրջանակներում Բրազիլիայի իշխանություններն աստիճանաբար ընդլայնում են արգելանքը «Բարսելոնի» հարձակվողի ունեցվածքի վրա: Fox News-ը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ այս անգամ բանը հասել է Նեյմարի՝ $ 3,8 մլն. արժողությամբ ուղղաթիռին:
Դատարանը մինչ այդ $ 50 մլն-ի կալանք էր դրել ֆուտբոլիստի գույքի վրա, որի մեջ մտնում են նրա անձնական նավը, ինքնաթիռը, Նեյմարների ընտանիքին պատկանող երեք ընկերությունները: Հետաքննության տվյալներով` 2011-2013 թվականներին Նեյմարի չվճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում է $ 13 միլիոն: Ֆուտբոլի աստղի ակտիվները սառեցվելու են այնքան ժամանակ, մինչեւ նա չմարի պարտքերը:
Նեյմարին կալանք չի սպառնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ibnlive.com-ի