Չինաստանի Հուան Ցյան քաղաքում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում մեկնարկել է բլից շախմատի մրցաշարը:
Տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում առաջին օրը 16-ական մասնակիցներն անցկացրին 10 պարտիա: Գաբրիել Սարգսյանը 6,0 միավորով առայժմ ընթանում է 4-րդ հորիզոնականում, իսկ Սերգեյ Մովսիսյանը 2,0 միավորով վերջին տեղում է:
Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 3,0 միավորով 14-րդն է:
Այսօր կայանալու են 11-20-րդ տուրերը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ imsa2016.fide.com-ի