Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը «ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը» ամենամյա զեկույցի ժամանակ մեղադրել է Ռուսաստանին՝ ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին զենք վաճառելով եւ իր ռազմական ներկայությունը Հայաստանում պահելով, ինչպես նաեւ՝ մանիպուլյացիայի միջոցով՝ կոնֆլիկտի երկու կողմերին պահելով իր ազդեցության տակ:
Նա հայտարարել է. « Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, Ռուսաստանը համարվում է Մինսկի խմբի գործընթացի մաս՝ ստեղծված ԼՂՀ խնդիրը կարգավորելու համար: Չնայած դրան՝ Մոսկվան փաստացի մեծացրել է անկայունությունը տարածաշրջանում՝ Ադրբեջանին զենք վաճառելով եւ իր ռազմական ներկայությունը Հայաստանում պահելով: Ի դեպ, հայ-ադրբեջանական սահմանին բռնությունները ավելի են թեժացել վերջին երկու տարիներ ընթացքում ՝ սկսած 2015-ից, որը խնդրում դարձել է մահաբեր տարի հրադադարի կնքման պահից՝ 1994-ից հետո:
Բարդ Ղարաբաղյան խնդիրը, հնարավոր է, ամենալուրջ խոչընդոտն է ամբողջ Եվրոպայից Կովկաս տարածվող խաղաղության եւ անվտանգության համար: Ռուսաստանը այս խնդիրները ստեղծում է մանիպուլյացիայի ճանապարհով՝ օգնելով խնդրի մասնակիցներին, որպեսզի պահպանի իր ազդեցությունը տուժած շրջաններում: Ինչպես Սովետական միությունը իշխում էր Վարշավայի պայմանագրի ազգերի վրա, այնպես էլ Ռուսաստանը, ստիպում է, մանիպուլացնում եւ հարձակվում է իր մոտ հարեւանների վրա՝ այդպես խախտելով առանձին հանրապետությունների ինքնավարությունը, ռուսական իշխանությունների հետ նրանց համաձայնությունը եւ միջազգային նորմերը»:
Հայտարարությունն ամբողջությամբ անգլերեն կարող եք կարդալ այստեղ:
Կարդացեք նաև