Արգենտինացի Դիեգո Մարադոնան հայտարարել է, թե ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն իր աջակցությունը չի ստանա:
«Արքայազն Ալին եւ շեյխ Սալմանը մեծ ներուժ ունեն, իսկ Ինֆանտինոն դավաճան է: Նրա ղեկավարը գտնվում է զնդանի ու մուրճի արանքում, կարելի է ասել, գրեթե ճաղերի հետեւում, իսկ նա շարունակում է աշխատել, ասես, ոչինչ չի եղել: Ջաննին վիճակահանությունների ժամանակ աճպարարություն էր անում գնդակների հետ՝ հավակնելով նախագահի պաշտոնին: Դա շատ վատ է: ՖԻՖԱ-ի նախագահ պետք է լինի այն մարդը, որը չի ձգտում միլիոններ կուտակել աճպարարությունների եւ հովանավորների օգնությամբ», – Մարադոնայի խոսքերը մեջբերել է ambito.com-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի
Կարդացեք նաև