Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապուր-պյուրե «Ին-յան»

Փետրվար 28,2016 12:30

Հին չինական բնափիլիսոփայության մեջ «ինը» եւ «յանը» հակադրությունների՝ սեւի ու սպիտակի, կոշտի եւ փափուկի, խավարի ու լույսի, լուսնի եւ արեւի, երկրի ու երկնքի, սառի ու տաքի եւ այլոց տարբերություններն ընդգծող արտահայտչամիջոց էին: Հակադիր բեւեռներ, որոնք միմյանց փոխլրացնում եւ ներդաշնակեցնում են, ճիշտն այնպես, ինչպես՝ կինն ու տղամարդը: Փոխլրացնող հակադրությունների չինական սիմվոլիկան իր հանճարեղ պարզությամբ գրավել է ոչ միայն արվեստի մարդկանց, այլեւ՝ խոհարարների ուշադրությունը: Այս պարզագույն ապուրը այդ ուշադրության արդյունքներից մեկն է:

Անհրաժեշտ մթերքները

Ծաղկակաղամբ-0,5 կգ

Բրոկոլի- 0,5 կգ

Սոխ-2 հատ

Սխտոր- 4 պճեղ

Սպանախ (ըստ ցանկության)- 1 կապ

Նեխուրի արմատ կամ կարտոֆիլ (ըստ ցանկության)- 100-200 գրամի չափ

Ձիթապտղի յուղ կամ կարագ- 2 ճաշի գդալ

Աղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Այս ապուրը, ըստ էության, ծաղկակաղամբով եւ բրոկոլիով ապուր-պյուրեների միավորում է: Բնականաբար, նույն բաղադրատոմսով կարող եք պատրաստել նաեւ միայն բրոկոլիով կամ միայն ծաղկակաղամբով ապուր-պյուրե: Եթե կարագի փոխարեն բուսական յուղ ավելացնեք, այն պահքին հարմար ճաշատեսակ կդառնա:

in-yan1

 

Ծաղկակաղամբը եւ բրոկոլին բաժանեք «ծաղիկների»: Ցողունային հատվածը կեղեւահանեք, քանի որ կեղեւը շատ կոպիտ է: Լվացեք, ջրքամեք: Կաթսաներից մեկի մեջ լցրեք ծաղկակաղամբը, մյուսի մեջ՝ բրոկոլին, յուրաքանչյուր կաթսայում ավելացրեք հավասար քանակի սոխ եւ սխտոր:

in-yan-2

Ծաղկակաղամբի հետ կարող եք ավելացնել նաեւ մեկ կարտոֆիլ կամ մի կտոր նեխուրի արմատ: Դրանք հավելյալ համ կտան ապուրին, սակայն գույնի վրա չեն ազդի: Եռացրած ջուր լցրեք վրան այնքան, որ ծածկի, կափարիչով ամուր փակեք եւ դրեք կրակին՝ 15 րոպեով: Բրոկոլիին եփելուց 10 րոպե անց կարող եք ավելացնել մեկ կապ մաքրած եւ լավ լվացած սպանախ՝ կանաչ գույնն ավելի արտահայտիչ կդառնա: Սպանախը շատ արագ է եփվում, այնպես որ բրոկոլին եւ ծաղկակաղամբը միասին կարող եք անջատել: Անջատելուց հետո թողեք 5-6 րոպե մնա կաթսայում, փակ կափարիչով, որպեսզի ավելի փափկի, որից հետո ապուրները լցրեք էլեկտրական խառնիչի մեջ եւ լավ խառնեք՝ առանձին-առանձին: Կամ կարող եք օգտագործել ձեռքի խառնիչը:

inyan3

Վերջ: Ըստ էության պատրաստ է: Մնում է ավելացնել բուսական յուղը կամ կարագը:

Մատուցեք ափսեի մեջ՝ ձեւավորելով ին-յանի խորհրդանիշը: Ապուրամանի մեջ կողք-կողքի լցրեք մեկական շերեփ ծաղկակաղամբի եւ բրոկոլիի ապուր-պյուրե, գդալով համապատասխան տեսք տվեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «յին-յանկ»-ի (yin yang) նշանը,
    որու պատկերն է այս հետաքրքրական ապուրը՝

    https://garlandvalley.com/wp-content/uploads/2013/08/Yin-Yang.jpg

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29