Չինաստանի Հուան Ցյան քաղաքում այսօր ավարտվեց Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի ծրագրով ռապիդ շախմատի մրցաշարը:
Տղամարդկանց պայքարում Գաբրիել Սարգսյանը 3,5 միավորով 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը հանգրվանեց վերջին հորիզոնականում՝ 1,5 միավոր: Կանաց մեջ մեր միակ մասնակից Լիլիթ Մկրտչյանը նույնպես եզրափակեց մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով այնքան միավոր, որքան Մովսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ