Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտն» ու ՀԱՕԿ-ը կրկին մեկտեղ հավաքեցին ԶԼՄ-ների աշխատակիցներին

Փետրվար 27,2016 23:58

Այսօր «Արենա» համալիրում բոուլինգի մրցումով մեկնարկեց «Առավոտ» օրաթերթի եւ ՀԱՕԿ-ի համատեղ անցկացվող ԶԼՄ-ների սպարտակիադան:

Մասնակցության հայտ ներկայացրել էին շուրջ 20 լրատվամիջոցների մոտ 40 աշխատակիցներ: Համառ, բայց նաեւ գործընկերային մթնոլորտում ընթացած պայքարում որոշվեցին տղամարդկանց ու կանանց պայքարի հաղթողներն ու մրցանակակիրները, որոնց համար ՀԱՕԿ-ը սահմանել է դրամական պարգեւներ:

Կանանց մրցաշարում առաջատարների եռյակը կազմեցին Մարինե Կարապետյանը (Երկիր մեդիա հեռուստաընկերություն), Անուշ Աղաբաբյանը (Armbowling.am) եւ Անահիտ Գրիգորյանը («Առավոտ» օրաթերթ): Տղամարդկանց մեջ հաղթեցին Սեւակ Գրիգորյանը (news.press.am), Աշոտ Հակոբյանը (Aravot.am) եւ Մհեր Ղալեչյանը (Չորրորդ իշխանություն):

Մրցաշարի ավարտին ՀԱՕԿ-ի կոմերցիոն վարչության պետ Մանե Մուրադյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին, նշեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ Գագիկ Ծառուկյանը միշտ կանգնած են օլիմպիական շարժումը Հայաստանում զարգացնելու, առողջ ապրելակերպը ազգաբնակչության բոլոր խավերում տարածելու, արմատավորելու դիրքերում, առավելագույնս աջակցում են մարդու առողջության պահպանմանն եւ ամրապնդմանն ուղղված ցանկացած նախաձեռնության եւ ԶԼՄ-ների սպարտակիադան դրա ապացույցն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀակԲերի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29