Ազգայնամոլությունը, այլատյացությունը մեզ`հայաստանցիներիս, բնորոշ չէ: Լուրջ «վերապահումներ» մենք ունենք միայն թուրքերի եւ ադրբեջանցիների հանդեպ, ու թեեւ ես այդ տրամադրությունները չեմ կիսում, բայց բացատրելի եմ համարում: Պատճառը, կարծում եմ, ոչ թե այդ ազգերի մեջ է, այլ ժամանակակից Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության մեջ:
Մնացած հարցերում, երբ ես մեր հայրենակիցների շուրթերից լսում եմ կամ կարդում եմ նրանց գրած ազգայնական, ռասիստական բնորոշումները, դա, ինձ թվում, արվում է ռուսական ազդեցության տալ: (Ճիշտ այնպես, ինչպես այդ ազդեցության տակ գտնվողները ռուսաստանյան որոշակի շրջանակներից փոխառել են «լիբերաստ» եւ «գեյրոպա» բառերը):
Վերջերս ընթերցողներից մեկը, առանց որեւէ տեղեկատվական առիթի, մեզ «հիշեցրեց», որ Ուկրաինայի կառավարության 99 տոկոսը կազմված է հրեաներից: Համատեքստը հետեւյալն էր. Ռուսաստանը լավն է, իսկ նրա դեմ հյուսվում է իմպերիալիստական եւ հուդա-մասոնական դավադրություն: Նախ` ընթերցողի այս պնդումը կատարյալ սուտ է: Բայց ենթադրենք, թե ճիշտ է. ի՞նչ մի սարսափելի բան կա դրա մեջ: Յացենյուկի կառավարությունն իսկապես բազմաթիվ անհաջողություններ է գրանցել, բայց` ոչ իր «ազգային կազմի» պատճառով: Եթե Յացենյուկի փոխարեն վարչապետ դառնան, ասենք, Սահակաշվիլին կամ Ավակովը ու սկսեն ծաղկեցնել երկիրը, ուկրաինացիները դրան դե՞մ պիտի լինեն:
Կամ, ենթադրենք, եթե Հայաստանում նախարար նշանակվի ազգությամբ ռուս, հրեա, վրացի կամ պարսիկ եւ մեծ նվիրումով ծառայի Հայաստանի Հանրապետությանը, կաշառք-ատկատ չվերցնի, բիզնեսների մեջ չմտնի: Մեզ դա դուր չի՞ գա:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռուսը, հրեան, վրացին կամ պարսիկը չեն կարող եւ չեն ծառայի (մեծ նվիրումով, անշահախնդրորեն) հայ ժողովրդին (Հայաստանի Հանրապետությանը):
1. Սկսենք (օրինակ) Անակից ու նրա լակոտից…
Եթե մարդուն դիտենք որպես կենսաբանական երեւույթ, կարելի է նկատել, որ կան սեւ մարդիկ, որոնք տաք երկրներում են ապրում, կան նաեւ սպիտակ, կարմիր, դեղին մարդիկ։ Կան մարդկանց տեսակ, որոնք նստակյաց կյանք են վարում, կան մարդկանց տեսակ, որոնք քոչվորական կենսակերպ ունեն։ Սրանք բոլորն էլ բնական երեւույթներ են, ստեղ լավն ու վատը չկա։ Լավն ու վատը սկսվում է, երբ քոչվորը զանգվածաբար նստակյաց կյանք է վարում, երբ նստակյացը զանգվածաբար քոչվորաբանությամբ է տառապում, երբ սեւերը զանգվածաբար գրոհում են սպիտակների ծննդավայրերը, երբ քաղաքաբնակները զանգվածաբար գյուղ են ներխուժում եւ հակառակը, երբ գիտնականները զանգվածաբար կոշկակարությամբ են զբաղվում եւ հակառակը։ Այդ անբնական վիճակներից մարդն այլասերվում է ու վայրենանում, ստեղծում է վայրենի ուսմունքներ եւ սկսվում է մարդու ինքնաբնաջնջման գործընթացը։ Նոր ուսմունք է պետք, որ քոչվորը քոչվորի կյանք վարի, այլ ոչ թե նստի նստակյացի հողին ու բնաջնջի նստակյացին, նստակյացները վերջապես միահամուռ իրենց հողը մաքրեն քոչվորներից ու ստիպեն քոչվորին քոչի իր երկրից, քաղաքաբնակին ստիպել, որ ազատի գյուղը եւ հակառակը, մասնագետները վերադառնան իրենց մասնագիտությանը ու այս բարի գործում մեզ բոլորիս հաջողությունը հետապնդի։
Լավ ու վատ ազգեր իրոք գոյություն չունեն: Բացառություն են կազմում թուրքերը, որոնց գենում նստած է հայի տեսակի ոչնչացման գաղափարը: Թուրքը լավը չի կարող լինել, սուտ է: Հայի նկատմամբ նախատրամադրվածությունը նրա տեսակին խանգարում է լինել լավը: Դրան գումարած քոչվորական գեները, որոնք ժամանակ առ ժամանակ նրան ստիպում են շարժվել իր տեղից դեպի իր հարևանները շարժվելով: