Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Համասյան. «Ամոթ է, որ այս մարդիկ արդեն 30 տարի տնակներում են ապրում» (Տեսանյութ)

Փետրվար 27,2016 22:36

Աշխարհահռչակ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանն, այսօր բարեգործական համերգ տալով Գյումրու Սավոյան փողոցի տնակներից մեկի բակում, ասաց. «Ամոթ է, որ այս մարդիկ արդեն 30 տարի տնակներում են ապրում»: Գյումրիում ծնված ու երկրաշարժի պատկերը տեսած երիտասարդը նշեց, որ իր ծնողներն այնպես են արել, որ երկրաշարժի բարդ տարիները վատ չանդրադառնան իր մանկության վրա:скачанные файлы
Hamasyandramahavaqhaasyan-hamerghamerg_hamasyanhamasyan1

Երաժիշտը հույս ունի, որ բարեգործական համերգը կօգնի 13 անօթեւան ընտանիքների համար անհրաժեշտ գումար հավաքելու ու բնակարաններ գնելու: Տիգրան Համասյանը կարծում է, որ իր համերգից հետո իշխանություններ կսկսեն մի քիչ  ուշադրություն դարձնել անօթեւանության խնդրին ու թեեւ ուշ է, բայց  ավելի լավ է ուշ, քան երբեք: Նա թեեւ իր ծննդավայրից հեռանալուց հետո  այցելել է Գյումրիի տնակները, տեսել է մարդկանց ահավոր վիճակը, սակայն ասում է՝ «ժամանակը չէր հերիքում ինչ-որ բան արվեր իր կողմից»: Իսկ Գեղեցիկ տատիկի տնակը, որի բակում այսօր համերգ տվեց, Տիգրան Համասյանի մոտ ահավոր զգացողություն է առաջացրել, նրա բնութագրմամբ՝ ամոթի զգացողություն:

 

 

Նշենք, որ Տիգրան Համասյանի համերգից հետո նրան պարգեւատրեցին Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով: Քաղաքային իշխանությունները շնորհակալություն հայտնեցին նրան, որ կա: Իսկ տնակի բակում տեղադրված նրա համերգաբեմում տեղադրվեց արկղ, որտեղ պիտի հանգանակվեր 13 անօթեւան ընտանիքի համար հավաքվող անհրաժեշտ գումարը: Արկղն արագ լցվում էր գումարով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29