Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ,1979թ. ծնված Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. մայիսի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում նախապես հանցավոր համաձայնության գալով համագյուղացիներ Իշխան Հովհաննիսյանի, Դավիթ Պողոսյանի, Շահեն Հովհաննիսյանի հետ, վերջինիս անձնական օգտագործման «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից ամուսնության նպատակով, բռնության գործադրմամբ առեւանգել եւ Երեւան քաղաք են տարել 1989թ. ծնված համագյուղացի աղջկան: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ այդտեղ նույն գիշերը, բարեկամի տանը աղջկա կամքին հակառակ Իշխան Հովհաննիսյանը սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Կ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Այդ քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Առեւանգել ա Կարենը, բռնաբարել ա Իշխանը, մեղադրվում ա Կարենը: Բա Շահենն ու Դավիթը՞:
Բա գոնե մի բան ասվեր, այ Ոսկան ջան, թե ինչու՜ հիմա, իսկ այդ 7 տարվա ընթացքում ի՜նչ է կատարվել:
Բայց ըտենց էլ չհասկացանք, Իշխանին ոչ մի բան չի հասնում, իսկ Կարենին մեղադրանք ա՞ ներկայացվում: Վրիպակ ա՞, թե ինչ խուճուճ պատմաություն