Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քեթյուքլու գյուղի մի խումբ բնակիչներ փետրվարի 27-ի գիշեր, ժամանելով Աղդամի շրջան, փորձել են անցնել հայկական կողմը: Այն պահին, երբ գյուղի 25 բնակիչներ փորձել են անցնել հայկական կողմը, նրանց շրջափակել են ոստիկանները: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ վկայակոչելով գյուղաբնակ Ռամին Իսմայիլովին:
Իսմայիլովի պատմելով՝ բողոքի պատճառը Նաբիև ընտանիքի անդամների անարդարացի վերաբերմունքն է: «Նաբիևները զրպարտել եւ անօրինական կերպով ձերբակալել են մեր երեխաներին: Հարկերի նախարարի խորհրդական Մյուսավար Նաբիեւն ու գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիևը մեր շրջանը հսկողության տակ են վերցրել: Նրանք թմրանյութեր են գցում գյուղացիների տները եւ հետո ձերբակալում անմեղ մարդկանց: Դա հոգնեցրել է մեզ, եւ մենք փորձեցինք անցնել հայկական կողմը»,- պատմել է նա:
Այս պահին բոլոր 25 գյուղացիները ոստիկանությունում են եւ պահանջում են նախագահի աշխատակազմից ներկայացուցիչ ուղարկել:
Աղդամի շրջանային ոստիկանությունը հաստատել է այս փաստը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ