Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում  ճանապարհային նշանները ծուղա՞կ՝  վարորդների համար

Փետրվար 27,2016 21:27

Իջեւան քաղաքի հյուսիսային մուտքին տեղադրված է բնակավայրի  մուտքի  նշան: Այն շատ փոքր է, վատ տեսանելի վարորդների համար: Այդտեղ, միջպետական ավտոճանապարհի մյուս կողմում տեղադրված է  բնակավայրի տարածքի ավարտի  մասին  նման նշան:    Իջեւանի հարավային մուտքին բնակավայրի մուտքի մասին ազդարարող նման  նշան չկա: Ուշագրավ է, որ քաղաքի հյուսիսային եզրին,  հիշյալ նշանից   բավական հեռու, տեղադրված են  «Իջեւան» գրառումով   բնակավայրի մուտքի եւ ավարտի մասին նշաններ:  Շատերը կարծելով, որ Տավուշի մարզկենտրոնը հենց այդտեղից է սկսվում, դրանից  դեպի  հյուսիս երթեւեկելիս 60 կմ ժամը գերազանցում են եւ  տուգանվում պետավտոտեսուչների կողմից:

Ijevan1

Հետաքրքիր է՝ ո՞ր բնակավայրի մուտքն  ու ավարտն են ազդարարում նշված նշանները, եթե ճանապարհի կողքին, բացի Իջեւան  քաղաքից, այլ բնակավայր չկա: Տավուշի մարզի վարորդները այդ կապակցությամբ  մեզ դժգոհել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29