Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեխոտ ոտքերով դեպի աշխարհահռչակ գյումրեցու «համերգասրահ» (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Փետրվար 27,2016 19:54

Գյումրու ամենաաղքատ տնակային թաղամասերից մեկում՝ «Ֆանտաններ»-ում, այսօր   տեղի ունեցավ աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի  Տիգրան Համասյանի բարեգործական համերգը: Այն տեւեց մոտ մեկ ժամ, հնչեց նաեւ նոր ստեղծագործություն. Տիգրան Համասյանը երբեմն հաղորդակցվում էր հանդիսատեսի հետ ու խոսում գյումրեցու բարբառով: Նկատենք, որ չնայած մեծ թվով մարդկանց ներկայությանը՝ ջազ դաշնակահարի ելույթի ժամանակ ամայի դաշտում քար լռություն էր, նրա երկրպագուները ուղղակի վայելում էին նրա կատարումները:gyumri5 Gyumri3 Gyumr1 gyumr4

gyumri6 gyumri8

Համերգին մասնակցելու էին եկել ինչպես Հայաստանի տարբեր անկյուններից, այնպես էլ արտերկրից, ընդ որում սփյուռքահայերից բացի, կային օտարազգիներ:

Հետաքրքիրն այն է, որ այս բոլոր մարդիկ հասցրեցին պտտվել Գյումրու ցեխոտ փողոցներով: Համերգի կազմակերպիչների պլանավորած ծրագրի համաձայն, Սավոյան փողոցի 227/269 տնակի բակ հասնելու ու Տիգրան Համասյանին ունկնդրելու համար, անհրաժեշտ էր մոտ 200 մետր քայլել ոտքով, որպեսզի մի պահ ապրես ու զգաս, թե ինչքան դժվար է  ցեխոտ փողոցներով դեպի հրեշավոր տնակ տանող կյանքը: Ոտքով ցեխաջրերի մեջ ցատկոտելով՝ հյուրերը մի կերպ հասան «համերգասրահ»:gyumri9 gyumri11 gyumri_tnakner

Հիշեցնենք, որ  Տիգրան Համասյանի համերգի նպատակը ուշադրություն սեւեռելն է գյումրեցի անօթեւանության խնդրին: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը, որի լուսանկարներում տեղ են գտել Գյումրու թշվառությունը, անօթեւան ընտանիքների կյանքը, 13 բնակարան ձեռք բերելու համար սկսել է բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր, որի իրագործման համար անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ:  Այսօր հայտնի դարձավ, որ հավաքվել է 35 հազար դոլար ու ծրագրի իրականացման համար  քիչ ժամանակ է մնացել. մարտի 20-ը վերջնաժամկետ է:

Aravot.am-ի հարցին՝ կհաջողվի՞  120 հազար ֆունտ հավաքել, Հայկ Բարսեղյանն ասաց, որ պարզ կդառնա միայն ծրագրի վերջին օրը: «Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու,  եթե կարողանանք հավաքել ու տան հարցը լուծել, ապա ամեն ինչ պետք է անենք, որ իշխանություններն այս հարցը հիմնովին լուծեն: Վերջնանպատակը փոխվել է, մեր ձայնով, որն արժեք ունի, իշխանություններին ստիպենք քայլեր ձեռնարկել»,- ասաց Հայկ Բասեղյանը:gyumri12 gyumri-cex gyumri111 Gyumri-Hamasyan Gyumri

Նա նաեւ տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետարանից բացի, կենտրոնական իշխանությունները չեն արձագանքել իրենց ծրագրին, արձագանք, դրամական փոխանցումներ եղել են դրսից ու միջազգային մամուլի ուշադրությունն են գրավել Հայկ Բարսեղյանի տեղեկացմամբ, BBC-ն  նկարահանման է գալիս Հայաստան՝ հատուկ այս խնդիրը բարձրաձայնելու:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29