Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ եւ գրել. «Ինձ մեկը կբացատրի, թե Օպերայի շրջակայքում էս հաստաբուն ծառերն ինչու՞ են հատվում, ես հրաշալի հիշում եմ, որ անցյալ տարի այս ծառերը կանաչ էին ու առողջ, հիմա ինչու՞ են էսպես անխնա կտրել: Առանց այդ էլ քաղաքի կենտրոնում օդ չկա շնչելու, էն ծառատյացության դրսևորում հյուսիսային պողոտան էլ կառուցեցին, ընդհանրապես անապատ են դարձրել,իսկ ի՞նչ եք շնչելու, այ բարբարոսներ»:
Լուսանկարները՝ Զարուհի Հովհաննիսյանի ֆեսյբուքյան էջից
Չեմ հավատում Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը, քանի որ ես ահազանգել եմ քաղաքապետարանի լրատավական ծառայությանը Հայ-Կանադական այգում (7-րդ զանգված, Հրաձգության մանկապատանեական դպրոցի դիմաց) երկու ծառերի հատման վերաբերյալ (արդեն երեք շաբաթ է): Չեն պատասխանել, իսկ իմ կրկնակի ահազանգից հետո ինձնից հեռախոսի համար են պահանջել՝ փոխանակ անմիջապես պատասխանեին: Չեն պատասխանել ու միջոց չեն ձեռնարկել կամ գուցե արդեն ձեռնարկել են, բայց կեղծ միջոց, քանի որ այսօր ծառերի կտրված բները փակել էին հողով: Այսինքն չեն տեսնի ու չեն բողոքի: Ճիշտ ստրաուսի պահվածք: Կարծեմ Դուք հասկացաք, թե ինչն է բաց մնում…
Լավ կլինի դրա փոխարեն երկրին նվիրված աշխատեն…ու մարդիկ չեն հիասթափվի իրենցից ու չեն հեռանա մեր Հայրենիքից: