Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում Գասպարիի հետ տեղ ունեցած միջադեպի վերաբերյալ

Փետրվար 27,2016 16:28

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համացանցում դեռևս ակտիվորեն շարունակվում են շրջանառվել Վ.Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ հրապարակումները, քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում ևս մեկ անգամ անդրադառնալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին:

Այսպես՝ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի եղել: 22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց և ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել և պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին և ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները և հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ և ջրադուլ: Հաջորդ օրը՝ 23.02.2016թ., Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 9 կարանտինային խուց: Խուց մտնելուց հետո Վ. Գասպարին այստեղ ևս պառկել է գետնին, չի ցանկացել շփվել խցակիցների հետ, հրաժարվել է գետնից վեր կենալ և պառկել մահճակալին: Նույն օրը՝ ժամը 00-00:30-ի սահմաններում, նշված խուց են տեղափոխել այլ կալանավորված անձի, և երբ խցի դուռը բացվել է, Վ. Գասպարին անմիջապես խցից դուրս է եկել` հրաժարվելով վերադառնալ խուց, այնուհետև հայտարարել է, որ չի ցանկանում մտնել խուց, քանի որ խցակիցներն իրեն հորդորում են սնունդ ընդունել, պառկել մահճակալին, հարվածում են իրեն, և պառկել է միջանցքի գետնին: Քրեակատարողական հիմնարկի հերթապահ բուժակի կողմից Վ.Գասպարին ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում վերջինիս մոտ մարմնական վնասվածքի որևէ հետք չի հայտնաբերվել:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի թիվ 20 և 9 խցերում իր խցակից կալանավորված անձանց կողմից որևէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել: 24.02.2016թ. Վ. Գասպարին իր իսկ խնդրանքով տեղափոխվել է թիվ 006 խուց և հիմնարկի պետին դիմում է ներկայացրել հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին: Նկատի ունենալով, որ ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվում է հետաքննություն, հուսով ենք, որ հասարակության շահագրգիռ անդամներն այսուհետ զերծ կմնան հիմնազուրկ հայտարարություններ տարածելուց: Հետաքննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Էս ինչ իրարամերժ ու խուճուճ վերջաբան էր…
    Հարգելի Պետական-Քրեական հանրային կապերի բաժին, եթե ձեր հետաքննությունը դեռ շարունակվում է, այդ ինչպես եք արդեն հայտարարում, որ
    ՛՛… Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի թիվ 20 և 9 խցերում իր խցակից կալանավորված անձանց կողմից որևէ բռնության, ծեծի, անձը նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի չի ենթարկվել:՛՛
    Ծանոթ ՛՛ուրույն՛՛ ձեռագիր է, չէ՞…
    … во всех газетах извещение “От ЦК ВКП(б)” утверждало, что Киров погиб “от предательской руки врага рабочего класса”, хотя в опубликованном ниже правительственном сообщении указывалось, что личность убийцы только ещё выясняется.
    https://trst.narod.ru/rogovin/t3/x.htm

  2. Գեւորգ says:

    ՔԿՎ – ն որ ոչ մի բան ,,չպարզաբաներ,, ավելի շահեկան կլիներ (իրենց համար), որովհետեւ գոյություն չունի որեւ հասուն մարդ, որն այս կամ այն չափով տեղյակ չլինի բանտի բարքերից: Հետեւաբար, սա այն դեպքն չէ երբ ,,չխոսելուց խոսելն է լավ՝,, ըստ սիրված աշուղի:
    Բայց, հանուն արդարության պետք է ընդունել որ ՔԿՎ – ում զուրկ չեն նուրբ հումորից՝
    // .. չի ցանկանում մտնել խուց, քանի որ խցակիցներն իրեն հորդորում են սնունդ ընդունել //

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29