Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. Հայկական լոբբին պետք է պայքարի Սիրիայի ամբողջականության պահպանման համար

Փետրվար 27,2016 16:00

«Ես ասել եմ, որ միջուկային պատերազմ չի լինելու, չնայած անընդհատ խոսում են Երրորդ համաշխարհային պատերազմից, Երրորդ համաշխարհայինն էլ առանց միջուկայինի չի լինելու, հետեւաբար՝ չի լինելու»,- փետրվարի 27-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Ըստ նրա, այդ իրավիճակն իր առանձնահատկությունն ունի. «Երբ որ խոշոր տերությունները միջուկային պատերազմից խուսափում են կոնֆլիկտի բովանդակությունը իր ինտենսիվությամբ իջնում է ռեգիոններ: Այսինքն՝ ավելի դժվարանում է ռեգիոնային հարցերի լուծումը եւ նման բաները»:

Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ սկսվում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերի վերլուծության, դրանց փոխհամատեղման շրջանը. «Բայց տեսակետների տարբերությունն արմատական է՝ Ռուսաստանն ուզում է այսուհանդերձ Սիրիան մնա ամբողջական, ինչպես ես եմ ուզում, եւ կարծում եմ՝ մնալու է, եւ մնա ալեւիների իշխանության տակ, հայ ժողովրդի միակ շահն այստեղ է: Իսկ ամերկացիներն ուզում են բաժանել, որը Թուրքիայի շահերի հետ է համատեղվում, համատեղվում է նաեւ Իսրայելի շահերի հետ»:

Ըստ նրա, Հայաստանի շահն այն է, որ հակաթուրքական ուժ մնա, եւ հայկական լոբբին պետք է պայքարի Ասադի, ալեւիների եւ Սիրիայի ամբողջականության պահպանման համար: Ինչը համընկնում է Ռուսաստանի հետապնդած նպատակների հետ: Նրա կարծիքով՝ այստեղ ԱՄՆ-ն նահանջելու է. «Միացյալների հետաքրքրությունը դեպի Ասիա է: Ռեսուրսներն այնտեղ են, եւ նրա աշխարհաքաղաքական մրցակից Չինաստանն է, որը կարող է ժամանակին իրեն հզորությունից զրկել կամ հետը մրցակցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Բարեկամներ, կան տառասխալներ, որոնք կարող են մարդկային կյանք արժենալ.
    .
    Լոբի (Phaseolus vulgaris) – ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել …
    լոբբի – քաղաքական օթյակ, lobby
    Թեև լոբին մարդկային կյանքի տեսակետից մի փոքր անշառ է, սակայն երբ կարդացի ՛՛Հայկական լոբին…՛՛, մտովի տեղափոխվեցի ինչ-որ մի միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես, որտեղ մերոնք մեծ պարգևների են արժանացել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29