Մի շարք վարորդներ եւ ավտովարորդների իրավունքների պաշտպաններ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Էրեբունի վարչական շրջանում գտնվող Այվազովսկի-Արեշ խաչմերուկի տարածքում: Նրանք բողոքում են, որ այստեղ տեղի ունեցած ավտովթարներից հետո ԱՊՊԱ-ների աշխատակիցները սխալ որոշումներ են կայացնում:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարներից հետո Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մոտենում եւ հայտարարում են, որ խոսելու կարիք չկա, պետք է արձանագրել դեպքը եւ գնալ ապահովագրական ընկերություն:
«Այստեղ քննարկելու խնդիր չկա: Գլխավոր փողոցն Այվազովսկին է, իսկ երկրորդականը՝ Արեշը: Մարդիկ ներկայանալով ապահովագրական կազմակերպություն, ստորագրում են փաստաթուղթը: Երկրորդական փողոցից դուրս եկող վարորդն ընդունում է իր մեղքը, իսկ հետագայում պարզվում է, որ գլխավոր փողոցով երթեւեկողն է մեղավոր եղել»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:
«Ուղևորափոխադրումներ կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանն էլ ասաց, որ վերոնշյալ հատվածում երթեւեկությունը ճիշտ է կազմակերպված. «Մեր համակարգում այնպես է ընդունված, որ թանկարժեք մեքենաներին աշխատում են սխալ հանել: 1000-2000 դոլարանոց մեքենան խփում է 15-20.000 դոլարանոց մեքենայի, որի ծախսերը 3-4 միլիոն դրամ են կազմում: Նրանք աշխատում են չհատուցել, սխալ հանել»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ