Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը՝ «BBB-»-ից դարձնելով «BB+»: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը:
Գործակալության կանխատեսման մեջ նշվում է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկի միջազգային արժութային պահուստները կբարձրանան այնպիսի մակարդակի, որ կկարողանան ծածկել ծառայությունների ապրանքների և ներմուծման ծավալները 4.9 ամիս:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015թ. վերջին Ադրբեջանի արժութային պահուստները կազմել են 6.1 մլրդ դոլար, ինչը բավարար էր ծածկելու 3.4 ամսվա ներմուծում:
Բացի այդ, ակնկալվում է, որ 2016թ. Ադրբեջանում կլինի 14 տոկոս ինֆլյացիա:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բանկային ոլորտին, գործակալության վերլուծաբանները կարծում են, որ այն բավականին փոքր է (համատեղ ակտիվները կազմում են ՀՆԱ շուրջ 50 տոկոսը), ուստի անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է առանց դժվարությամբ հրաժարվել աջակցությունից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ