Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշ քաղաքական գործիչ. «Ադրբեջանը ջնջվելու է քարտեզից» (Տեսանյութ)

Փետրվար 27,2016 13:05

«Կովկաս-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը» և «Մոդուս վիվենդի» կենտրոնն այսօր կազմակերպեցին կլոր սեղան-քննարկում` Ադրբեջանի բնիկ ժողովուրդների եւ նրանց հետ գործակցության հեռանկարների մասին: Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից յուրաքանչյուրի թիվը մի քանի տասնյակ հազարից մինչեւ մեկ միլիոն է. «Օրինակ, թալիշների թիվը տարբեր տվյալներով 1.2 միլիոն է: Նրանք ճնշված են իրենց երկրում եւ հնարավորություն չունեն արտահայտվելու: Գնալով մեծանում է այն փոքրամասնությունների թիվը, ովքեր հասկանում են` հայերը նրանց համար եղբայրական ժողովուրդ են: Գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայերին ամենամոտ կանգնած գենետիկ ժողովուրդը լեզգիներն են: Մի քանի հարյուր տարի առաջ մենք միասնական ենք ապրել, հետո եկել են թուրքական զավթիչները, գրավել տարածաշրջանը եւ փոքրամասնություններին ենթարկել իրենց: Մի քանի միլիոն մարդու մասին է խոսքը: Պետք է աշխատանք տանել` հասկացնելու համար, որ հայերը նրանց համար թշնամի չեն: Պաշտպանելով նրանց իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ազգային շահերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

скачанные файлы

Նրա խոսքով` Ադրբեջանի բնիկների շրջանում նկատելի է վերադարձ ազգային ինքնությանը եւ արմատներին. «Թաթերի, թալիշների, լեզգիների հետ մենք խնդիր չունենք: Նրանք հասկանում են, որ հայերը նույնպես ճնշված ժողովուրդ են եղել: Մեր խնդիրն է` բարեկամական հարաբերություններ հաստատել այդ ժողովուրդների հետ: Նրանք չեն պատկանում ադրբեջանական թուրքերի կամ կովկասյան թաթարների լեզվաընտանիքին, հիմնականում իրանախոս են: Մեծ մասը պատկանում են երկատված ժողովուրդների թիվին, բնակվում են նաեւ հարեւան երկրներում` Իրանում, Ռուսաստանում»:

Աշխատաժողովին մասնակցում են նաեւ թալիշների եւ Դերսիմի հայերի   ներկայացուցիչներ:  Հիշեցնենք` Ադրբեջանում հատկապես վերջին տարիներին էթնիկ ժողովուրդները բարձրացնում են իրենց իրավունքների պաշտպանության եւ անկախության հարցերը: «Ադրբեջանի փլուզումն ի վերջո տեղի է ունենալու: Բնիկ ժողովուրդները պետք է մեզ հետ միասին պատրաստ լինեն դրան»,-համոզմունք հայտնեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Ադրբեջանում թալիշները, լեզգիները եւ ավարները դեռեւս տարիներ առաջ աշխատանք էին տանում իրենց իրավունքների պաշտպանության եւ գաղափարների տարածման ուղղությամբ: Ավարները հրաժարվեցին պայքարել իրենց ազգի իրավունքների համար` ասելով, որ Դաղստանում ունեն իրենց պետությունը, որն էլ պետք է ամրացնեն: Իսկ Ադրբեջանում ապրող ավարներին նախատեսում են տեղափոխել Դաղստան` որպես ավելի ձեռնտու միջոց: Լեզգիների առաջնորդները եւս հրաժարվեցին պայքարել ադրբեջանական իշխանության դեմ` կենտրոնանալով ՌԴ-ում բնակվող լեզգիների խնդիրների վրա: Իսկ թալիշները պետք է անկախության հասնեն, դա մեր առջեւ որպես խնդիր է դրված: Վստահ եմ, որ Ադրբեջանը կջնջվի քարտեզից: Դա պարզապես կարգախոս չէ, այդպես է լինելու»,-Skype-ով միացման ժամանակ ասաց Թալիշ-մուղանյան հանրապետության խորհրդարանի նախկին նախագահ Ֆահրեդդիբ Աբաս Զադեն:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29