Еrmenihaber.am. Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Իսմաիլ Քահրամանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ տարածել են Հայաստանին դատապարտող հայտարարություններ:
Ադրբեջանական կեղծ թեզերի պաշտպանությամբ հանդես են եկել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), քեմալականների «ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և գորշ գայլերի «Ազգայնական շարժում» կուսակցությունների խմբակցության ղեկավարները:
Թուրքական մեջլիսում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերից միայն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խմբակցությունն է զերծ մնացել Հայաստանի ու հայկական զինուժի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց կա գրավոր հայտարարություն տարածելուց:
Այս փաստին անդրադարձած թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը դժգոհություն է հայտնում HDP-ի դրսևորած այդ կրավորական պահվածքի համար և այդ կուսակցությանն անվանում՝ «Հայերի սիրահար HDP»:
Հրապարակումն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: