Տաղավարների բարձր վարձավճարների դեմ երեկվանից գործադուլ սկսած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր կրկին փողոցում է, շարունակում են գործադուլը:
Այս պահին ցուցարարները սպասում են տնօրինության կողմից հայտարարության: Որոշ աշխատակիցների մի տղամարդ ուղեկցում էր տնօրենի մոտ:
Աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենց գործընկերներից մի քանիսը կրկին տնօրենի հետ պատրաստվում են բանակցությունների գնալ:
Տոնավաճառի աշխատակիցների մի մասն էլ այսօր չի միացել գործադուլին, նրանք աշխատում են իրենց տաղավարներում բնականոն ձեւով: Գործադուլավորներն այսօր փոքրամասնություն են:
Կարդացեք նաև
Բողոքող ցուցարարներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում դադարեցնել գործադուլը, քանի դեռ առեւտուր չկա:
«Առեւտուր չկա, բոլորը գնացել են Երեւանից, տնօրինությունը պետք է լուծի այս խնդիրը, իսկ իրենք չեն ուզում պակասեցնեն իրենց գրպանները»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ