«Երկու տիպի մանիպուլյացիաներ, ձեռնածություններ կարելի է առանձնացնել՝ մեկը՝ իրական խաբեություններ, խարդավանքները, մյուսը՝ սովորական հոգեբանական տրյուկներ, խաբեություններ»,- փետրվարի 27-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նա խաբեությունների շարքում առանձնացրեց թերակշռումը. «Շատ ապրանքներ, որոնք կշռված դրված են, ասենք՝ բաստուրմա է, պանիր է, կշռված է, վերցնում վերակշռում ես, տեսնում ես 5-10 գրամ պակաս է: Պատկերացրեք մեծ մասշտաբներով ինչքան դա կարող է հասնել: Ինձ թվում է ամենաակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում հաճախ հանդիպում է»:
Սամվել Խուդոյանը խաբեությունների ցանկում առանձնացրեց նաեւ այն դեպքերը, երբ թանկ ապրանքը էժան ապրանքի պիտակի տակ է դրված: Շատ հազվադեպ հանդիպում է նաեւ ժամկետանց ապրանքների վաճառքը:
Սակայն, ըստ հոգեբանի, Հայաստանի սուպերմարկետներն ունեն առավելություն՝ սպասարկումը. «Ես շատ երկրների սուպերմարկետներում եմ եղել, մեզ մոտ ամենալավ սպասարկումն է: Այս բաները, որ ասում ենք՝ գնապիտակները դրած, առաջին անգամ Լոնդոնում եմ տեսել՝ մի գին դրած էր գանձապահում մեկ այլ գին էր: Մեր սուպերմարկետներում իսկապես շատ լավ սպասարկում է, իսկ որոշ սուպերմարկետներում իմ ասածներից որեւէ բանի չեմ հանդիպում: Փոքր սուպերմարկետներից է, երբեք չես տեսնի, որ գնապիտակը ուրիշ է, գինը ուրիշ, հնացած ապրանք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ