Լոռիում օրեր առաջ տեղի ունեցած սպանությունը անհետևանք չի մնացել: Hraparak.am- ի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան 7:30-ի սահմաններում այրել են սպանության մեջ մեղադրվող Կախյանների երկհարկանի առանձնատունը:
Առանձնատանը հայտնաբերվել է ինքաձիգ, փամփշտակալներ, պարկուճներ: Այժմ գյուղում են գտնվում մեծ թվով փորձագետներ, քննիչներ: Մեր թղթակիցը այս պահին դեպի վայրում է, մանրամասները կներկայացնենք առաջիկայում: Միաժամանակ տեղեկանում ենք, որ հրդեհի ժամանակ տանը մարդ չի եղել, մեզ հայտնում են, որ այնտեղ ընդհանրապես մարդ չի բնակվում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: