Սերժ Սարգսյանը երեկ երկրորդ խորհրդակցությունն է անցկացրել արտաքին տնտեսական կապերի թեմայով, որի մասին հայտարարել էր օրեր առաջ: Հիշեցնենք, որ առաջին խորհրդակցությունը Սերժ Սարգսյանն անցկացրել էր Իրանի հետ հարաբերությունների թեմայով: Երկրորդ խորհրդակցությունը վերաբերել է Հայաստանի և Ավստրիայի հարաբերություններին: Թե ինչու հատկապես Ավստրիան՝ դժվար է ասել, բայց տվյալ դեպքում, իհարկե, հետաքրքրականը ոչ այնքան ուղղություններն են, որքան արտաքին տնտեսական կապերի թեմատիկայով խորհրդակցությունների ներքին ասպեկտները:
Հատկանշական է, որ արդեն երկրորդ խորհրդակցությանը բացակայում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թեև տրամաբանական է թվում, որ տնտեսական թեմատիկայով խորհրդակցություններին պետք է ներկա լինի տնտեսական քաղաքականության համար պատասխանատու անձը, առավել ևս եթե նկատի առնենք այն, որ տնտեսական քաղաքականությունն իրականացվում է կառավարության ծրագրով: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը հենց ինքն էր այդ մասին հայտարարում դեկտեմբերի 3-ի հեռուստաելույթում:
Ահա այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանի բացակայությունը իսկապես հետաքրքրական է և վկայում է, որ դրված խնդիրը այնքան էլ չի վերաբերում տնտեսական խնդիրներին, այլ ավելի շատ առնչություն ունի ներիշխանական ուժերի դասավորության վերանայման այն գործընթացի հետ, որ սկսել է Սերժ Սարգսյանը: Առավել ևս, որ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի, տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի դեսպանների և միջազգային դիվանագիտական այլ ներկայացուցչությունների աշխատանքների ակտիվացման շեշտադրումը, որով խորհրդակցությունների շարքը նախաձեռնում է Սերժ Սարգսյանը, մոտ մեկուկես տարի առաջ հրապարակավ անում էր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: