Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Վոլոդյա Ավետիսյանը զրկվեց Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից. «Ժողովուրդ» 

Փետրվար 27,2016 11:45

Պահեստազորի փոխգնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2013-ի սեպտեմբերից անազատության մեջ է եւ շինծու մեղադրանքով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից զրկվել է: Բանն այն է, որ Ավետիսյանի ընկերների՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի առաջարկությամբ ԵԴ դիմումի կազմումն ու առաքումը վստահվել է փաստաբան Արա Զաքարյանին:

Սակայն փաստաբանը ԵԴ դիմումն այդպես էլ չի ուղարկել եւ ժամկետները բաց է թողել: Վոլոդյա Ավետիսյանի մյուս փաստաբանը՝ Գագիկ Սարուխանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արա Զաքարյանը դիմումը չուղարկելու վերաբերյալ իրեն ասել է.«Ուղղակի վրիպել եմ, ժամանակն անցել է, չեմ արել»:

Այնուամենայնիվ, քաղբանտարկյալի հարազատները հույս ունեն, որ Ավետիսյանը, հնարավոր է նաեւ, վաղաժամկետ ազատվի, քանի որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը միջգերատեսչական հանձնաժողովին դիմում է ներկայացրել, որը կքննարկվի առաջիկա օրերին:

 

 Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29