Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն երկրի իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները միանգամից հանրապետականացվեցին. «168 ժամ»

Փետրվար 27,2016 11:23

ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները հայտարարում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, և մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» դրական փոփոխություններ իրականացնելու համար: Տարբեր ձևակերպումներով, բայց էությամբ հենց այս գաղափարն էին շուրջ երկու ամիս կրկնում դաշնակցականները՝ ի պատասխան հարցադրումների, թե ինչու է ընտրություններից մեկ տարի առաջ իշխանությանը քննադատած, իշխանության քաղաքականությունը չկիսող կուսակցությունը համագործակցության գնում նույն իշխանության հետ:

Այս քննարկումների գագաթնակետը դարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որ՝ այո, իշխանությունը հեղինակազրկված է, և Դաշնակցությունը դա գիտակցելով՝ գնում է համագործակցության՝ անգամ վնասի ենթարկելով սեփական հեղինակությունը: Հանուն հայրենիքի, բնականաբար: Դաշնակցականների այս և մնացած հայտարարությունների իմաստը հետևյալն էր. իշխանությունը վատն է, մենք՝ դաշնակցականներս՝ լավը, և համագործակցելով իշխանության հետ, մենք նրանց՝ հանրապետականներին, ավելի լավը կդարձնենք: Մոտեցում է, որն առնվազն կյանքի իրավունք ունի:

Բայց բավական էր Հանրապետականի հետ ֆորմալ առումով համագործակցել ընդամենը երկու օր, որպեսզի հասարակությունը տեսնի և լսի, թե ինչպես բարեկիրթ, հանուն երկրի իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները միանգամից հանրապետականացվեցին՝ հերթական անգամ ցույց տալով, թե ինչ է անում իշխանությունը շատերի հետ: Ու, ճակատագրի հեգնանքով թե պատահաբար, այդ երևույթի ամենաակնառու ցուցադրողը հենց Արմեն Ռուստամյանն է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» է թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29