Իրանի մեջլիսի (խորհրդարան) և փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների ավելի քան 58 տոկոսը կամ 32 մլն մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France-Presse-ին:
Իրանի ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ավելի հստակ թիվը կհրապարակվի շաբաթ՝ ավելի ուշ, բայց նախնական տվյալներից զգալի տարբերություն չի լինի:
Ընտրողների ակտիվության պատճառով քվեարկության ժամկետը երկարաձգվել է 5 անգամ: Ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով 23:45-ին՝ նախատեսվածից ավելի քան 5 ժամ ուշ:
Քվեարկությանը կարող էր մասնակցել շուրջ 55 մլն իրանցի: 2012թ. ընտրություններին մասնակցել էր ընտրելու ձայն ունեցողների 64.2 տոկոսը:
Կարդացեք նաև
Իրանի խորհրդարանի 290 պատգամավորական աթոռի համար պայքարում էր 5000 թեկնածու: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը 4 տարի է:
Ոչ պակաս կարևոր մարմին է Փորձագետների խորհուրդը, որի մեջ մտնում է 88 հեղինակավոր աստվածաբան: Նրանց լիազորությունների ժամկետը 8 տարի է: Փորձագետների խորհուրդը, մասնավորապես, իրավունք ունի ընտրել երկրի հոգևոր առաջնորդին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ