Ոչ ոք չէր պատկերացնում, որ բողոքի ակցիաներին մասնակցող, հանրահավաքային գրեթե բոլոր վայրերում, բառիս ուղղակի իմաստով, պառկած սփյուռքահայ Վարդգես Գասպարիի կալանքն այսքան աղմուկ կհաներ եւ այսպիսի հետեւանքներ կունենար։ Կալանավայրերում, որպես կանոն, քաղաքականապես ակտիվ գործիչներին հարգանքով են վերաբերվում, սակայն, ըստ ամենայնի, ոչ միայն մեր երկրի ընդհանուր քաղաքական մշակույթն է անկում ապրել, այլեւ կալանավորներն էլ են «փչացել»։ Իրեն խոշտանգելու սահմռկեցուցիչ փաստերը, որոնք Գասպարին հրապարակեց այս օրերին, վկայում են այն մասին, որ կալանավայրերում խայտառակ վիճակ է՝ գողական հարաբերություններն ու մարդու իրավունքների ոտնահարումը հասել են գագաթնակետին։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: