Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն փորձում է փրկել ՀՅԴ վերնախավին. «Ժողովուրդ» 

Փետրվար 27,2016 10:41

Վերջին առնվազն երեք համապետական ընտրություններում ՀՅԴ-ի արձանագրած արդյունքները վկայում են, որ եթե այս քաղաքական ուժը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեր, ապա առաջիկա` 2017 թվականի ԱԺ ընտրություններում Դաշնակցությանը սպասում էր կատարյալ ձախողում:

Հիշեցնենք, որ 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Դաշնակցությունը մի կերպ հաղթահարեց նվազագույն 5 տոկոս անցողիկ շեմը: Այնուհետեւ 2013-ի փետրվարի 18-ին ՀՅԴ-ն չհամարձակվեց մասնակցել նախագահական ընտրություններին, չնայած այդ կուսակցությունն այն ժամանակ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Իսկ 2013-ի մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցությունը ՕԵԿ-ի հետ գրեթե հավասար՝ շուրջ 15 հազար չնչին քվե ստացավ՝ չկարողանալով մայրաքաղաքի կառավարմանը մասնակից դառնալ: Այսինքն՝ ստեղծված պայմաններում ակնհայտ է, որ ՀՅԴ-ն առանց իշխանությունների աջակցության, հաջորդ գումարման խորհրդարանում չէր կարողանա տեղ ունենալ: Իսկ եթե ՀՀ իշխանությունները նման բան թույլ տային, ապա այդ հանգամանքն իր հերթին կհանգեցներ ներդաշնակցական զարգացումների, որոնց արդյունքում ՀՅԴ-ում «իշխանափոխությունը» կլիներ անխուսափելի:

Ասել կուզի՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի նպատակը երկրորդի, կամ ավելի ճիշտ այդ քաղաքական ուժի ներկա վերնախավին փրկելն ու նրանց ազդեցությունն իրենց հայրենի կուսակցությունում պահպանելն է: Եթե ՀՅԴ-ին առաջիկա մեկ տարում չհաջողվի իշխանական լծակներով ավելացնել քաղաքական դաշտում մնալու իր հնարավորությունը, ապա ՀՀԿ ստիպված է լինելու Դաշնակցությանն իր հետ դաշինքով տանել խորհրդարան:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29