Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեի մուտքերը այս տարվա հունվարին թերակատարվել են. «Հայկական ժամանակ»

Փետրվար 27,2016 10:35
byuje

ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է այս տարվա հունվարին հավաքագրված հարկերի եւ տուրքերի մասին տեղեկանք: Ըստ տեղեկանքի հունվարին 2.7 տոկոսով ավելի քիչ գումար է հավաքագրվել, քան անցած տարվա հունվարին:

Այս տարվա առաջին ամսին հարկերի եւ տուրքերի տեսքով պետբյուջե է մուտքագրվել 73 մլրդ 626 միլիոն դրամ անցած տարվա հունվարի 75 մլրդ 139 միլիոն դրամի դիմաց: Փաստորեն անցած տարվա գրեթե ողջ ընթացքում արձանագրված թերհավաքագրումը շարունակվում է նաեւ այս տարի:

Անցած տարի մեր պետբյուջեն թերակատարվեց շուրջ 70 միլիարդ դրամով, իսկ դրամի արժեզրկումը հաշվի առնելով թերակատարումը շուրջ 400 միլիոն դոլար էր կազմում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29