Այն արագությամբ եւ ագահությամբ, որ հողին են հավասարեցնում մայրաքաղաքի հին շենքերը, մոտ ապագայում իրական հին Երեւանը երեւի միայն լուսանկարներով կհիշենք:
Իսակովի պողոտայի մի հատված զարդարված է Երեւանի հին ու գեղեցիկ շենքերի լուսանկարներով պատկերված մի քանի մետրանոց պաստառով:
Պաստառի «ժանյակավոր» պատգշամբով շենքը շատ վաղուց չկա, մյուս շենքերի մեծ մասն էլ գոյություն չունեն: Հիմա Երեւանում հիացմունքի արժանի ու մեր քաղաքի պատմության վկա շենք գրեթե չի մնացել:
Իսկ թե ինչ ճակատագրի է արժանանում հերթական քանդվող 19-րդ դարի շենքն ու մառանը՝ կարդացեք այստեղ:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
26.02.2016