«Անհեթեթություն է, երբ երկրի ՄԻՊ պաշտոնում կարող է ընտրվել իշխող քաղաքական ուժի կողմից ներկայացված թեկնածուն: Վստահ եմ, որ պարոն Թաթոյանը օժտված է անձնական ու մասնագիտական բազում արժանիքներով, սակայն նաեւ վստահ եմ, որ ՀՀ արդարադատության փոխնախարարը չպետք է լինի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների չորրորդ պաշտպանի մասին իր կարծիքը հայտնեց Արման Մելիքյանը:
«Բանտապետը չի կարող լինել բանտարկյալների իրավունքների լիարժեք պաշտպան, իսկ մերօրյա Հայաստանում արդարադատության նախարարության վերին օղակի ղեկավարներն ինչ-որ առումով նաեւ ի պաշտոնե բանտապետեր են կամ, ավելի ճիշտ, նաեւ բանտապետերի ղեկավարներ»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
26.02.2016