Լրահոս
Օրվա լրահոսը

Աղի լոգանքները՝ նիհարեցնող, զոբի, հոդերի եւ ողնաշարի հիվանդությունների դեպքում

Փետրվար 27,2016 11:30

Ուղտափշի եփուկով լոգանքը ակտիվացնում է նյութափոխանակությունը եւ նպաստում ցելյուլիտային նստվածքների արագ անհետացմանը

Խոտերի եփուկներով բուժական լոգանքները՝ հիդրոթերապիա, խիստ օգտակար են շատ հիվանդությունների դեպքում: Հիմնականում դեղաբույսերի եփուկներով բոլոր լոգանքները պատրաստվում են նույն եղանակով: Թուրմի համար կարելի է վերցնել մեկ տեսակի դեղաբույս, կամ էլ՝ սեփական հայեցողությամբ, ամբողջ մի փունջ: Միջին հաշվով լոգանքի համար անհրաժեշտ է 100 գրամ չոր կամ 600 գրամ թարմ դեղաբույս: Բույսերը լցնում են 1 լիտր սառը ջրի մեջ, հասունացնում եռման աստիճանի, 1 ժամ տաք տեղում թրմում, այնուհետեւ քամում ու լցնում լոգարան: Լոգանքից հետո պետք չէ պարզաջրվել, այլ մարմինը չորացնել խավոտ սրբիչով:

Երիցուկի, եղինջի, սուսամբարի, կատվալեզվիկի եւ կանթեղախոտի թուրմերով լոգանքները մաշկը դարձնում են ավելի նուրբ, բարձրացնում են օրգանիզմի կենսագործունեությունը, դիմադրողականությունը:

Կաղնու կեղեւի թուրմով լոգանքներն ունեն հակաբորբոքային հատկություն: Այն խորհուրդ է տրվում մաշկային հիվանդություն եւ երակների լայնացում ունեցողներին:
Շատ օգտակար են նաեւ ծոթրինի թուրմով լոգանքները: Դրանք լավացնում են նյութափոխանակությունը, հանգստացնում նյարդային համակարգը, նաեւ օգտակար են նեւրոզների, անքնության դեպքում: Երիկամների եւ միզապարկի ցավերի ժամանակ խորհուրդ է տրվում ընդունել ձիաձետի թուրմով լոգանքներ: Նյարդերը հանգստացնելու, գրգռված վիճակից դուրս գալու եւ ճնշումը իջեցնելու համար առաջարկվում է ընդունել կատվախոտի եփուկով լոգանքներ:

Նյարդերը հանգստացնելու, գրգռված վիճակից դուրս գալու եւ ճնշումն իջեցնելու համար առաջարկվում է ընդունել կատվախոտի եփուկով լոգանքներ:
Լյարդի, լեղապարկի եւ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում առաջարկվում է եղեսպակի, անանուխի եւ փշատերեւի թուրմերով լոգանքներ, որոնք պատրաստվում են հետեւյալ կերպ.
500 գրամ եղեսպակը լցնել 3 լիտր եռման ջրի մեջ, թրմել 3 ժամ, ապա լցնել գոլից մի փոքր տաք ջրի մեջ: Բուժման կուրսը՝ 10 լոգանք, ամեն օր, 10 րոպե ժամանակով:
300 գրամ չորացրած անանուխը եփել 5 լիտր եռման ջրով, թրմել 2-3 ժամ, ապա լցնել լոգանքի ընդհանուր ջրի մեջ: Բուժման կուրսը՝ 2 օրը մեկ՝ 10 լոգանք, 10-15 րոպե:
Փշատերեւային լոգանքներ. եղեւնու, սոճու կամ մայրու 100 գրամ տերեւը եռացնել 5 լիտր ջրի մեջ եւ թրմել 5 ժամ, այնուհետեւ թուրմը լցնել վաննայի՝ լոգնոցի մեջ: Սա եւս, ինչպես եւ նախորդը՝ կրկնել նույնությամբ:

Ի դեպ, փշատերեւային լոգանքները շատ օգտակար են նաեւ թութքի ու երակների լայնացման դեպքում:

Լոգանքներ էլ կան, որոնք նպաստում են քաշի նորմալացմանը:
Աղի լոգանք. այն նախատեսում է 2 կիլոգրամ ծովի կամ կերակրի աղ՝ 200 լիտր ջրին: Լոգանքի ջուրը գոլից մի փոքր տաք, իսկ բուժման կուրսը՝ 10 լոգանք օրումեջ, 10-15 րոպե: Աղի լոգանքները, նիհարեցնելու հետ մեկտեղ, օժտված են ամոքիչ հատկություններով, ինչպես նաեւ օգտակար են խպիպի՝ զոբի, հոդերի եւ ողնաշարի հիվանդությունների դեպքում:

Ուղտափշի եփուկով լոգանքը ակտիվացնում է նյութափոխանակությունը եւ նպաստում ցելյուլիտային նստվածքների արագ անհետացմանը:

250 գրամ ուղտափուշը եփել 1 լիտր եռման ջրում: Թրմել 10-15 րոպե, ապա քամել եւ լցնել լոգանքի համար նախապատրաստած ջրի մեջ: Նման լոգանքը կարելի է ընդունել ամեն օր, 15-20 րոպե:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
26.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29